Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախցի 3 երիտասարդների առևանգումն ամբողջությամբ տեղավորվում է Փաշինյան–Ալիև պրահյան համաձայնության շրջանակներում։
Երբ Հայաստանը ներկայացնող բանակցողն Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո Ալիևի բոլոր գործողություններն Արցախի ու արցախահայության դեմ դառնում են Ադրբեջանի ներքին խնդիր։
Խնդրի լուծումը դեռ գտնվում է Հայաստանում։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը անհրաժեշտ նվազագույնն է, որ պետք է անել այս իրավիճակում։ Երևանյան ընտրությունները մենք դիտարկում ենք այս գծի մեջ։
Հ․Գ․։ Այսօր ժամը 11–ին կլինենք Քանաքեռում։ Ռուսական եկեղեցու բակից կսկսենք մեր հանդիումները քաղաքացիների հետ։
Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ
«Հայաստան» խմբակցության պատգամավոր