Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 2-ին` Արցախի Հանրապետության անկախության օրը, ի պաշտպանություն Արցախի կայանալիք հանրահավաքի նախաձեռնությունը եղել է Դաշնակցության կողմից, սակայն մեծ աջակցություն է ստացել տարբեր քաղաքական ուժերի, գործիչների եւ անձանց կողմից։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքով՝ սա մեկ ուժի հանրահավաք չէ ու կարեւոր է երկու ժամով գալ հրապարակ եւ ցույց տալ՝ մենք արցախցու կողքին ենք, դեմ ենք Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությանն ու ցույց տա միջազգային հանրությանը, որ դեմ է այն ամենին ինչ կատարվում է Արցախում։
«Սեպտեմբերի 2-ի հանրահավաքը շատ կարևոր է հետագա քայլերի և գործողությունների համար, բայց այս մեկն ունի իր օրակարգը, նպատակը», -շեշտեց Իշխան Սաղաթելյանն ու ասաց՝ ճիշտ, հետևողական աշխատանքի դեպքում հնարավոր է մեր հայրենակիցներին դուրս բերել համընդհանուր, համաժողովրդական պայքարի։
Սաղաթելյանն անդրադարձավ նաեւ հանրահավաքի կազմակերպմանն ուղղված քննադատություններին, նշելով, որ երբ իրենց ընտրողները քննադատում ու ավելի արդյունավետ քայլեր են ակնկալում՝ նորմալ է, բայց երբ քննադատողներն այլ կուսակցության անդամներն ու ղեկավարներն են՝ ծիծաղելի է։ «Եթե մենք չէինք անում, անեիք, բա ու՞ր էիք»,-ընդգծեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության անկախության օրը, տեղի է ունենալու մեծ հանրահավաք՝ ի պաշտպանություն Արցախի։ Հանրահավաքի նպատակն է ցույց տալ, որ Արցախի կողքին ենք եւ Արցախը մենակ չէ, ցույց տալ, որ տեր ենք մեր հայրենիքին և միասնական ենք։