կարևոր
5284 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-07 18:11
Արցախ Քաղաքական

Արթուր Թովմասյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականություններ

Արթուր Թովմասյանը Արցախի ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականություններ

Արցախի Հանրապետության 7-րդ գումարման ԱԺ նախկին նախագահ Արթուր Թովմասյանը օգոստոսի 7-ին ԱԺ նորընտիր նախագահին է փոխանցել խորհրդարանի ղեկավարի պարտականությունները։

Ինչպես տեղեկանում ենք Արցախի ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Արթուր Թովմասյանը շնորհավորել է Դավիթ Իշխանյանին պաշտոնը ստանձնելու առթիվ և համոզմունք հայտնել, որ նոր նախագահը շարունակելու է խորհրդարանի ժողովրդանպաստ գործունեությունը։

ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Արթուր Թովմասյանին՝ հավաստիացնելով, որ կառաջնորդվի արդեն իսկ կառուցված հիմքերով:

2023 թվականի օգոստոսի 7-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության անդամ Դավիթ Իշխանյանը։ Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Դավիթ Իշխանյանը հավաքել է 22 կողմ, 9 դեմ ձայն։