կարևոր
2158 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-12 18:31
Քաղաքական

Թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը կրում են մահացու վտանգներ, այդ թվում մեր տարածաշրջանի համար. Երվանդ Թարվերդյան

Թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը կրում են մահացու վտանգներ, այդ թվում մեր տարածաշրջանի համար. Երվանդ Թարվերդյան

Բոլորին առաջարկում եմ իրենց «Վոլգա» մեքենաների պատուհանններից դուրս նայել: Տարածաշրջանում կատարվում են սրընթաց փոփոխություններ, որոնց մենք պարտավոր ենք սևեռուն հետևել: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:

Նա նաեւ նշել է. «Աշխարհաքաղաքական նոր անցումները հագեցած են վիտալ վտանգներով: Թուրքիայի կողմից ուղղակի դավաճանական գործողություններն ու վարքագիծը՝ ընդդեմ Ռուսաստանի (որը դե յուրե Արցախի անվտանգության միակ երաշխավորն է), գնալով ավելի ու ավելի վառ դրսևորում են հնամենի արևելյան իմաստնության ճշմարտացիությունը՝. «Եթե դու մահվանից վախենալով խուսափում ես ճակատային բախումից, հանդիպելու ես մահվանը ակնդետ՝ վաղ թե ուշ» Ալի բեն Աբութալիբ:

Մեր համոզմամբ՝ թուրքական արտաքին քաղաքական գծի դավերը իրենց մեջ կրում են մահացու վտանգներ, ինչպես Եվրոպայի և Ռուսաստանի, այնպես էլ և մեր տարածաշրջանի համար:

Հ.Գ. Ուղղափառ քրիստոնեության Մայր տաճար Այա Սոֆիան՝ Էրդողանը ոչ վաղ անցյալում դարձրեց մզկիթ»: