|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Պատիվ էր հաղթանակած նախագահների կողմից պետական կոչման արժանանալը,բայց ոչ երբեք՝ պարտված Նիկոլի։ Այս մասին ֆեսբուքի իր էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը և հավելել․
«Կապիտուլյանտն այսօր կոչումներ է շնորհել մի շարք զինվորականների,որ առաջիկայում նոր մեղավորներ կարգի ։
Քանի՞ «քոռ կոպեկի» արժեք ունեն այդ կոչումները,եթե կոչման ներկայացնում է կապիտուլյանտը,Հայաստանի 150 քառ.կմ տարածքն էլ ադրբեջանցու կողմից օկուպացված է։
Հետաքրքիր է,ի՞նչ կասեր Սպարապետ Վազգենն այն «սպաներին» ու «գեներալներին»,ովքեր ուսադիրներ են ստանում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող «ազգակործան պատուհասից»։
Մարդ ինչպե՞ս կարող է Տեր-Պետրոսյանից,Քոչարյանից,Սպարապետ Վազգենից ու Սերժ Սարգսյանից պետական կոչումների արժանանա,իսկ հետո ձեռքը մեկնած Նիկոլից էլ վերցնի կոչումը։
Բարոյականության ճգնաժամն այսպես է լինում»։