կարևոր
5539 դիտում, 8 ամիս առաջ - 2024-03-15 17:55
Հասարակություն

Էսօր էլ պահանջում են՝ ևս 4 գյուղ տվեք, որ ձեր ձագին չուտենք․ գոտեպնդվենք, կազմակերպվենք, ոտքի կանգնենք․ Իգոր Սարգսյան

«Նեմեսիս» գործողության 103-ամյակի առթիվ, ՀՅԴ ՀԵՄ-ի և ՀՅԴ Աջափնյակի կոմիտեի նախաձեռնությամբ, Աջափնյակ համայնքում գտնվող Սողոմոն Թեհլիրյանի կիսանդրու հարևանությամբ հիշատակի միջոցառում է նախաձեռնվել։ Միջոցառմանը ներկա ՀՅԴ ԳՄ անդամ, ազատամատրտիկ Իգոր Սարգսյանը, կարևորելով օրվա խորհուրդը, ասաց․

«103 տարի առաջ Բեռլինում մի թուրք զարկեցին, ո՞վ էր այդ թուրքը․ նրան թուրքական կառավարությունն անգամ, ևս մի շարք ղեկավարների, դատապարտեցին գնդակահարության՝ հայերին ցեղասպանելու համար, բայց բաց թողեցին, որ՝ ինչքան կապրեն-կապրեն, կամ՝ ով կխփի, թող խփի։ Որոշում կայացվեց, որ մեր ազգի ոճրագործներին պետք է  ոչնչացնել․․․ Գործողությունը կոչվեց «Նեմեսիս» և դրա շրջանակներում զոհվեցին բազմաթիվ թուրքեր, բայց բազմահազար կատարողներ չպատժվեցին, և այդ անպատիժ մնալը ծնեց նոր ցեղասպանություն։  Թուրքը երբեք չճանաչեց ցեղասպանությունը, երբեք չուզեց ներողություն խնդրել և այսօր նորից ոճրագործություններ է իրականացնում»,-ասաց Իգոր Սարգսյանը։

«Հայոց դատն անմեռ է․ մե՛նք պետք է վճռենք մեր դատը՝ ուժեղանալով ու վստահելով միմյանց․․․ Այդ դատը մենք պետք է իրականացնենք․ էսօր էլ պահանջում են՝ ևս 4 գյուղ տվեք, որ ձեր ձագին չուտենք․ կազմակերպվենք, ոտքի կանգնենք»,-ասաց ՀՅԴ ԳՄ անդամը։
Մանրամասն՝ տեսանյութում։