Փոխարժեքներ
31 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.05 |
EUR | ⚊ | € 419.37 |
RUB | ⚊ | ₽ 3.99 |
GBP | ⚊ | £ 502.08 |
GEL | ⚊ | ₾ 140.68 |
«Հրապարակ» թերթը գրում է.
ՔՊ-ական պատգամավոր, ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովը հերթական գործուղմանը կմեկնի, այս անգամ՝ 3 շաբաթով։ Նա հունիսի 20-ից հուլիսի 6-ը կլինի Մոսկվայում՝ մասնակցելու «Հիշողության գնացք» միջազգային մշակութային-կրթական նախագծին։
Նկատենք, որ ՔՊ-ական այս պատգամավորն ամենաակտիվ տուրիստներից է, որ գործուղումներից աչք չի բացում։ Խորհրդարանի կայքում միայն այս տարի Սանդիկովի գործուղումների մասին հավաստող 7 կարգադրություն կա։ Դիցուք, հունիսի 7-10-ն էլ Սանդիկովը Սոչիում է լինելու՝ Եվրասիական կոնգրեսի աշխատանքներին մասնակցելու համար։
Մայիսի 17-20-ը մի խումբ պատգամավորների հետ նա Սանկտ Պետերբուրգում էր՝ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի՝ էկոնոմիկայի եւ ֆինանսների, տեղեկատվության, մշակույթի, տուրիզմի եւ սպորտի հարցերով հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ «Սանկտ Պետերբուրգ. համագործակցության խորհրդարանական մայրաքաղաք» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար։
Մայիսի 7-10-ը կրկին Մոսկվայում էր՝ Պետդումայի պատգամավորների հետ վետերանների հանդիպմանը, ինչպես նաեւ Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարություններին մասնակցելու համար։ Ապրիլի 27-ից մինչեւ մայիսի 1-ն Ուզբեկստանի Հանրապետությունում Սահմանադրության հանրաքվեի մշտադիտարկում էր իրականացնում, դրանից առաջ՝ մարտի 30-ից մինչեւ ապրիլի 5-ը Սոչիում մասնակցում էր «Հայաստանի օրերը՝ Ռուսաստանի մարզերում» խորագրով միջոցառմանը, մարտի 2-4-ը աշխատանքային այցով Մոսկվայում էր։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում