Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոնամետ դեմոկրատների ինտերնացիոնալի (Centrist Democrat International) Գլխավոր ասամբլեան այսօր Սլովենիայում կայացած նիստում արտակարգ բանաձև է ընդունել Հայաստանում ժողովրդավարության հետ կապված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայատանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ՀՀԿ-ի արտաքին կապերի պատասխանատու Արմեն Աշոտյանը։
«Կենտրոնամետ դեմոկրատական ինտերնացիոնալը քաղաքական կուսակցությունների և կազմակերպությունների ամենամեծ և ամենաազդեցիկ միջազգային ասոցիացիան է Միացյալ Նահանգներում, Եվրոպական միությունում և Լատինական Ամերիկայում, որը միավորում է 109 քաղաքական կուսակցություն 83 երկրներից:
Բանաձեւ Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության մասին
• Հիշեցնելով դեմոկրատական սկզբունքների, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանությանն իրենց նվիրվածությունը,
• ճանաչելով Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի մասնակցության խոչընդոտումը միջազգային քաղաքական միջոցառմանը որպես մասնակցային ժողովրդավարության դեմ ոտնձգություն
• Ընդգծելով բազմակուսակցական քաղաքական համակարգի կարևորությունը ներառական հասարակություն կառուցելու համար,
• Ընդգծելով, որ միջազգային հարաբերությունները ցանկացած քաղաքական ուժի գործունեության կարևորագույն ոլորտն են, որն ապահովում է համագործակցությունը, երկխոսությունը և ընդհանուր նպատակների առաջմղումը,
CDI:
• Դատապարտում է քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր հարուցելը` դրանք համարելով անընդունելի և հակասող արդարության և օրինականության սկզբունքներին.
• Վստահորեն պնդում է, որ մրցակիցների դեմ քաղաքական դրդապատճառներով գործեր հարուցելու մասին իրավապահ համակարգի կողմից ընդունված որոշումը քաղաքական մրցակիցների վրա ճնշում գործադրելու դրսեւորում է և ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական արժեքներին և սկզբունքներին, որոնցով պետք է առաջնորդվեն նման ինստիտուտները։
• Ընդգծում է իրավապահ մարմինների՝ իրենց գործողություններում անաչառության պահպանման կարևորությունը.
• Կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերջ դնել քրեական գործերը քաղաքական նպատակներով օգտագործելու չարդարացված պրակտիկային։
• Լիակատար համերաշխություն է հայտնում Հայաստանի Հանրապետական կուսակցությանը (ՀՀԿ) և հանդես է գալիս որպես միասնական ճակատ՝ ի պաշտպանություն քաղաքական ազատությունների։
• Հաստատում է, որ քաղաքական մրցակիցների գործունեությունը չպետք է խոչընդոտվի, քանի որ բաց և արդար մրցակցությունը կենսական նշանակություն ունի առողջ քաղաքական միջավայրի համար:
• Շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել ժողովրդավարական արժեքների առաջմղման, քաղաքական գործընթացի ամբողջականության պաշտպանության և մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանման գործում Հայաստանում և ամբողջ աշխարհում:
Գլխավոր ասամբլեա - Սլովենիա 18.05.23»,- գրել է նա։