կարևոր
3094 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-18 12:42
Քաղաքական

Շատերը զոհվեցին պատերազմի ընթացքում, հիմա էլ սպիտակ փոշիով մահ են բերում․ Անդրանիկ Թևանյան

Հայաստանի ազգային անվտանգության սպառնալիքները գալիս են և Արցախի ու Հայաստանի շուրջ պրոցեսներից, և նարկոտիկների շրջանառության աճից: Այս մասին այսօր՝ ԱԱԾ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խպմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

«Փաստ հմար 1, 4 տոննայի չափ կոկաինի շրջանառություն կա ՀՀ-ում, որը ավելի քան մեկ մլրդ դոլարի գումար է: Սա չի կարող իշխանությունների հետ կապ չունենալ: Ըստ էության, ՀՀ իշխանությունը նարկոմաֆիայի է վերածվել եւ այդ ամենի հետ կապված մենք ողջամիտ կասկածներ ունենք: Ես չեմ կարծում, որ  ՀՀ-ում կա մեկը, ով կարող էր մեկ մլրդ դոլարի շրջանառություն ապահովել եւ  դա լիներ իշխանություններից դուրս: Իշխանությունների հետ կապ չունեցողը չէր կարող նման ռիսկային քայլի գնալ: Ընդ որում, մենք չգիտենք՝ սա միակ դեպքն է, թե էլի դեպքեր են եղել: Այստեղ հարց կարող է առաջանալ՝ որտեղի՞ց Նիկոլ Փաշինյանին եւ իր շրջապատին մեկ մլրդ դոլարից ավելի գումար: Մենք ողջամիտ կասկած ունենք, որ սա միակ դեպքը չէ եւ պարզաբանում ենք պահանջում»,- ասաց նա:

Նրա խոսքով՝  սա ուղղված է մեր երիտասարդության դեմ, որին ուզում են թմրեցնել: Շատերը զոհվեցին պատերազմի ընթացքում, հիմա էլ սպիտակ փոշիով մահ են բերում:

«Հաջորդը, կան ողջամիտ կասկածներ, որ այստեղ ունենք արտաքին ձեռքի ազդեցություն: Կարող ենք կռահել, թե որ երկրներն են շահագրգռված, որ Հայաստան մտնի մոտ 4 տոննա  կոկաին: Այստեղից էլ բխում են մյուս հարցազդրումները. Որտեղի՞ց այն անհայտ ծագման գումարները, որ տնտեսության մեջ կան, հիմնկանում շինարարության ոլորտ են մտնում: Իսկ մենք նարկոմաֆիայի պատմությունից գիտենք, որ իրենց գումարները հիմնականում լվացվելու, մաքրվելու համար հիմնականում մտնում են շինարարության մեջ:  Այստեղից էլ պատասխանը, թե ինչու է դոլարը այսքան էժանանում Հայաստանում: Այստեղ ես նույնպես տեսնում եմ իշխանության ձեռքը»,- ընդգծեց Անդրանիկ Թեւանյանը: