|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հաղորդվում է, որ հանդիպմանը քննարկվել են Արցախում ռուս խաղաղապահների աշխատանքի պայմանները։
Ավելի վաղ՝ ապրիլի 28-ին, Լենցովին ընդունել էր նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը և առկա խնդիրները խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։
Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի խստիվ իրականացման անհրաժեշտությունը և նշել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի կարևորությունը։