|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է իր ձեռքի ժամացույցի գնիշուրջ պտտվող լուրերին:
«Փաստորեն երկար ժամանակ քննարկվում է, թե իբր ես 50 հազար դոլարանոց ժամացույց եմ կրում (այսպիսի գին վերագրվել է մասնավորապես աջ կողմի ժամացույցիս), իսկ ես տեղյակ չեմ։
Ուրեմն, հայկական արտադրության այս ժամացույցները Երեւանի AWI խանութում վաճառվում են 76 հազար (ձախ կողմինը) եվ 105 հազար (աջ կողմինը) դրամներով:
Մեզ մի քիչ էլ զեղչով են վաճառել: Այս ժամացույցները գնել ենք իմ այն խոստման շրջանակում, որ պիտի կրեմ միայն հայկական արտադրության հագուստ, կոշիկ, ժամացույց:
Գրառմանս իմաստը նաեւ հայկական արտադրանքը քարոզելն ու արտադրողին, ներդրողին քաջալերելն է:
Հայաստանը պիտի դարձնենք արդյունաբերական երկիր»,- գրել է Փաշինյանը: