Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ մարտի 31-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Toyota Land Crauser մակնիշի 06 LS 600 համարանիշի ավտոմեքենայում զինված քաղաքացի կա։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում որոշվում է ստեղծել օպերատիվ խումբ՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Տեղում որոշվում է ստեղծել օպերատիվ խումբ՝ Ոստիկանության կենտրոնական բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։
Գ․Շամշյանի տեղեկություններով, քանի որ ոստիկանները վստահ էին, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, Կենտրոնականի բաժնի պետ Ե․Նիկոյանի որոշմամբ, օպերացիան սկսվում է ժամը 19․10-ին, ու այն կրում է «Ապօրինի զենքդ կտրեմ շաքարով» անվանումը։
Ոստիկաննները Խորենացու փողոցի 28 հասցեի մոտ ապօրինի զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալում ու Ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխում Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 45-ամյա Գևորգ Մանուկյանին և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Արսեն Կիրակոսյանին։ Վերջինս լինում է վարորդը, ում անձնական խուզարկությամբ ձեռքի պայուսակում հայտնաբերվում է 9մմ տ/չ «Մակարով» տիպի առանց գործարանային համարի մարտական ատրճանակ՝ փամփշտատուփով, որի մեջ եղել է 8 փամփուշտ:
Toyota Land Crauser-ը տեղափոխվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ Գ․Մանուկյանն ու Ա․Կիրակոսյանը ներկայացվում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ քննիչի որոշմամբ, ձերբակալվել ու տեղափոխվել են Ձերբակալվածների պահման վայր (КПЗ):
Գ․Շամշյանի տեղեկություններով, Գ․Մանուկյանը Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին է, իսկ Ա․ Կիրակոսյանը` վերջինիս վարորդը։