կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-18 11:49
Քաղաքական

Արման Թաթոյանը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է ադրբեջանական ահաբեկչական հարձակումների հետևանքները

Արման Թաթոյանը Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել է ադրբեջանական ահաբեկչական հարձակումների հետևանքները

ՄԻՊ-ը տեղեկացնում է․

«Russia Today-ի ուղիղ եթերում ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական անօրինական ներխուժումների ու ահաբեկչական հարձակումների հետևանքները, որից վերջինը տեղի ունեցավ նոյեմբերի 16-ին։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները ապացուցում են, որ ադրբեջանական զինված ծառայողներն ամեն օր են գործում հանցանքներ մեր գյուղերի անմիջական հարևանությամբ՝ կրակելով, գողություններով, սպառնալով ու ահաբեկելով խաղաղ բնակչությանը։

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ամերիկյան տարածաշրջանի (ANCA Western Region) աջակցությամբ Russia Today-ին հարցազրույցի ժամանակ խոսել եմ այդ անօրինական արարքների իրական պատճառների մասին։

Պետական հովանավորչությամբ հայատյացությունն ու թշնամանքի քարոզը Ադրբեջանում վերջին պատերազմից հետո հասել են ծայրահեղական՝ ֆաշիզմի։ Հայասպանություն խրախուսող պետական քաղաքականությունը սպառնալիք է երկու երկրների ժողովուրդների խաղաղ կյանքին ու անվտանգությանը»։