|
Փոխարժեքներ
09 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.06 |
| EUR | ⚊ | € 438.86 |
| RUB | ⚊ | ₽ 4.8219 |
| GBP | ⚊ | £ 503.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար Իշխան Սաղաթելյանը ցավակցություններ է փոխանցել Հայաստանում Սիրիայի դեսպանին՝ երկրաշարժի հետևանքով զոհերի կապակցությամբ։
«Քիչ առաջ` որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի ղեկավար, հեռախոսազրույց եմ ունեցել ՀՀ-ում Սիրիայի Արաբական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Նորա Արիսյանի հետ:
Տիկին դեսպանին իմ ցավակցություններն եմ փոխանցել այսօր տեղի ունեցած ողբերգական երկրաշարժի հետևանքով ունեցած մարդկային կորուստների կապակցությամբ, զորակցություն հայտնել Սիրիայի բարեկամ ժողովրդին և սիրիահայ համայնքի մեր քույրերին ու եղբայրներին»,- նշել է Իշխան Սաղաթելյանը։