Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պակիստանի Փեշավար քաղաքի մզկիթում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 28-ի, 150-ը վիրավորվել են, հաղորդում է Dawn հեռուստաալիքը՝ վկայակոչելով պաշտոնյաների։
Այդ մասին հայտնում Է «РИА Новости» գործակալությունից: Ավելի վաղ «Արմենպրես»-ը հաղորդել էր 19 զոհի և 90 վիրավորի մասին։ «Իշխանությունները հայտնել են, որ առնվազն 28 մարդ զոհվել է, 150-ը` վիրավորվել... Իր հերթին, «Լեդի Ռիդինգ» հիվանդանոցի պաշտոնական ներկայացուցիչ Մոհամմադ Ասիմը հայտնել է, որ վիրավորներին դեռ տեղափոխում են բժշկական հաստատություն, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում», - հաղորդում է հեռուստաալիքը։ Մզկիթում պայթյունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը մոտավորապես ժամը 13:40-ին (Երևանի ժամանակով 11:40-ին), աղոթքի ժամանակ:
Ականատեսների վկայությամբ՝ մզկիթում գտնվում Էր շուրջ 120 մարդ. հավաքվածների մեծամասնությունը ոստիկանության, բանակի և սակրավորների ստորաբաժանումների ներկայացուցիչներ Էին։ Պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը։ Պայթյունի հետևանքով փլուզվել է մզկիթի մի մասը, մի շարք ականատեսներ հայտնում են շենքի տանիքի փլվելու մասին։