|
Փոխարժեքներ
17 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը Գյումրու ստվերային քաղաքապետ դառնալու հավակնություններ ունի։ Հոկտեմբերի 17-ին Գյումրիում նշանակված ընտրություններին ՔՊ-ի ավագանու ցուցակի առաջին հորիզոնականներում նրա մերձավորներն են։ Ցուցակում երկրորդը, որը, չի բացառվում, որ ՔՊ-ի հաղթանակի դեպքում փոխքաղաքապետ դառնա, նրա հարազատ եղբայրն է՝ Արման Բաղդասարյանը:
Ըստ որոշ տեղեկությունների, պատգամավորը փորձել է եղբորը քաղաքապետ դարձնել, սակայն թիմում մերժել են նրա առաջարկը: Հավանաբար, կոմպրոմիսի են եկել, որ նա ավագանու կազմում լինի, ապա փոխքաղաքապետ ընտրվի։ Ցուցակի երրորդ համարը Բաղդասարյանի ընկերուհին է՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը, վեցերորդը օգնականն է Քնարիկ Հարությունյանը, ցուցակի չորրորդն էլ Սուրեն Պապիկյանի ազգականն է՝ Արթուր Պապիկյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում