Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Զինվորի տուն։ Այս մասին տեղեկանում ենք Զինվորի տան ֆեյսբուքյան էջից։
«Երբեք չնահանջեք, շարունակեք ապրել նույն ոճով: Մենք ձեզ արժանին պիտի հատուցենք, ձեր քաջությանը համարժեք պատասխան պետք է տանք: Դրա համար եմ ես այստեղ, որպեսզի ասեմ, որ մենք ձեզ հետ ենք և իմ այս այցով ավելի են ամրանում հայ-ֆրանսիական բարեկամական կապերը». Զինհաշմանդամների հետ հանդիպման ժամանակ ասաց Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը:
Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն այսօր Զինվորի տանն էր: Զինվորների հարցին, թե ի՞նչ գործառույթ է իրականացնում Փարիզի հաշմանդամների տունը, տիկին Յաել Բրաուն-Պիվեն պատասխանեց, որ նույն գործառույթը, ինչ Զինվորի տունը, պարզապես ոչ այս ծավալով և ոչ այսքան ուղղություններով, քանի որ Զինվորի տանը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերվում զինհաշմանդամներին:
Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահը որպես հուշ իր հետ տարավ տղաների պատրաստած՝ թիթեռներով կոմպոզիցիան: Ի դեպ, սա Զինվորի տան առաջին բիզնես ծրագիրն է, որտեղ բոլոր աշխատակիցները պատերազմի ժամանակ վիրավորված տղաներն են: Ֆրանսիայի ԱԺ նախագահը խոստացավ Ֆրանսիա հասնելուն պես Փարիզի հաշմանդամների տանը փոխանցել Զինվորի տան հետ գործակցելու գաղափարը: Պատվիրակության անդամները մեկ առ մեկ շնորհակալություն հայտնեցին Զինվորի տան տղաներին՝ իրենց քաջության, հանուն հայրենիքի կատարած խիզախությունների և չհանձնվելու համար, չհանձնվելու և նորից կյանքի իմաստը վերագտնելու: