Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանն Արցախին կապող միջանցքի փակման առաջին օրերին իշխանության տարբեր դեմքեր որպես իրենց աշխատանքի ակտիվության ցուցիչ ներկայացնում էին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Արցախի շուրջ ստեղծված իրադրության քննարկումն ու Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) հայց ներկայացնելը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկման արդյունքում հայտարարություն/բանաձև չընդունվեց, ՄԻԵԴ-ի որոշումը խիստ վերապահումներով կարելի է դրական համարել, սակայն դրա որոշման կետերն էլ կյանքի չկոչվեցին։
Իշխանությունն իր անելիքն ավարտված է համարում և ինչպես պատերազմից հետո, այնպես էլ հիմա, քաղաքական և անվտանգային հարցերը փորձում է փաթաթել որևէ միջազգային դերակատարի կամ ամբողջական առումով՝ «միջազգային հանրության» վզին, իսկ ինքն իր դերը տեսնում է բացառապես հումանիտար բնույթի հարցերում։
Իշխանության վարքագիծը առաջիկա ժամանակահատվածում ծայրահեղ հետևանքների է հանգեցնելու, երբ հայ ժողովրդի համար հնարավոր ելքի ընտրություն այլևս չի լինելու։
Հայաստանի իշխանությունը սակարկման դաշտ է հանել ոչ միայն Արցախը, այլ առաջին հերթին Հայաստանը և հետագա զիջումներն առաջնային վերաբերվելու են հենց Հայաստանին։