կարևոր
6340 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 13:19
Քաղաքական

Մեր ժամանակների հակահերոսը․ 7or.am

Մեր ժամանակների հակահերոսը․ 7or.am

7or.am-ը գրում է

Եթե «Մեր ժամանակների հակահերոսը» մրցանակաբաշխություն իրականացվեր Հայաստանում, ապա դրա 1–ին տեղի հավակնորդները կլինեին Նիկոլ Փաշինյանն ու իր կինը՝ Աննա Հակոբյանը։ Այսինքն՝ հակահերոս կդառնար զույգը։

Նրանք շատ ներդաշնակ զույգ են, միմյանց փոխլրացնող, նույն տեսակի։

Այս զույգը կարող է մտնել համաշխարհային պատմության մեջ որպես մի ամբողջ երկիր վարի տված, իրենց հավատացողներին մինչև վերջ ապուշացրած, թշնամու հետ ամենաքստմնելի գործարքների գնացած հանցավոր զույգ։ Ընդ որում՝ դժվար է ասել, թե ով է ավելի հակահերոս՝ Նիկո՞լը, թե՞ Աննա՞ն։

Նիկոլը

Նիկոլը հետանկախական Հայաստանի բոլոր արատները խտացրել է իր մեջ։ Սովետի փլուզումից հետո մարդկանց սոցիալական վիճակն օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով վատացավ։ Շատերը դարձան հակաանկախական, աբիժնիկ, չար։ Նիկոլ Փաշինյանն այդ հակաանկախականների վառ ներկայացուցիչն է, աբիժնիկների թագավորը, անգրագետների կուռքը։

Նիկոլը մարզից Երևան եկավ՝ չարությունը և մարդկանցից վրեժ լուծելու մեծ ցանկությունը սրտում։ Նրան շատ արագ նկատեց Վանո Սիրադեղյանն ու սեփականաշնորհեց՝ այլոց դեմ օգտագործելու նպատակով։ Վանոյի աչքը սուր էր ու նա՝ ի դեմս Նիկոլի, տեսավ այն տականքին, որը ոչ մի սրբություն չունի, ոչ մի արժեք չունի, կարող է աբիժնիկի հոգեբանությամբ հեշտությամբ օգտագործվել բոլորի դեմ։ Համ էլ՝ տեսակով ժուլիկ է, ինչը լրացուցիչ առավելություն էր կեղտոտ գործիք լինելու համար։

Նիկոլը մինչև «ժողվարչապետ» դառնալը հաճախորդ էր։ Բոլորի հաճախորդը, այդ թվում՝ նախկին իշխանությունների։

Նա փող կպցնող մուտիլովչիկ էր, ինչի մասին եղան նաև հրապարակային խոստովանություններ փող տվողների կողմից։

Նիկոլը կայուն չէր, այս ու այն կողմ թռնող էր, բայց մեկ հարցում նա կայուն էր՝ ատում էր Ղարաբաղն ու ղարաբաղցիներին։ Ատում էր նաև Հայաստանը, քանզի անկախ Հայաստանն իրեն աբիժնիկ էր սարքել։

Հանուն արդարության պետք է նշել, որ եթե Սովետը մնար, նա էլի աբիժնիկ էր լինելու, քանզի դա տեսակի հարց է, բայց Սովետի ժամանակ նա չէր կարողանա դրսևորվել, քանզի այդ երկիրը աբիժնիկներին սոցիալիզացնելու ձևը գիտեր ու համ էլ՝ հակապետական բոմժերին մտցնում էր ծակը, որպեսզի դրանց տեսակը գլուխ չբարձրացնի։ Անկախ Հայաստանն անզոր եղավ հակաանկախականների դեմ, ու դրա համար էլ էս օրին ենք։

Նիկոլ Փաշինյանը մեր ժամանակների հակահերոսն է՝ ագահ, թալանչի, դեմագոգ, պոպուլիստ, հակահայ, գլուխ ուտող, չմարդ, հակապետություն։

Աննան

Սա մի առանձնահատուկ կերպար է։ Նրա մեջ կուտակված է ագահությունը, չարությունը, մաղձը, թարախը, կեղծիքը, փողասիրությունը, մարդատյացությունը։

Նիկոլն առանց Աննա ամբողջական չէ։ Աննան Նիկոլի կառավարիչն է, նրա հեռակառավարման վահանակը։

«Հայկական Թուրքական ժամանակ» ընտանեկան թերթոնի ներքին խոհանոցից լավատեղյակները պնդում են, որ փողն Աննայի ձեռքում է, որոշումներն Աննան է կայացնում։

«Քաղաքացիական պայմանագրի» ներքին խոհանոցից լավատեղյակները պնդում են, որ կադրային հարցերում Աննա Հակոբյանն ակտիվ մասնակցություն ունի։ Կարող է մարդ նշանակել, մարդ ազատել։ Աննան Նիկոլի հանցակիցն է։

Հայաստանն ու Արցախը

Մեր երկիրը գերի է ընկել այս հակահերոս զույգի ձեռքը։ Նրանք հիմա իրականացնում են «Փող, սեփական կաշվի փրկություն, իշխանության երկարաձգում՝ Հայաստանի ու Արցախի դիմաց» ծրագիրը։

Ասում են՝ Արցախը խանգարում է Հայաստանին, հետևաբար՝ պետք է հանձնել, որ պահել 29.800 քառակուսի կիլոմետրը։ Իրականությունն այն է, որ ո՛չ Արցախի դարդն են, ո՛չ 29.800–ի։ Իրենք իրենց դարդն են։

Հայ ժողովուրդը համաշխարհային պատմության մեջ է մտնելու նաև այս զույգի խայտառակ գործունեության արդյունքում։ Պատմությունն արձանագրելու է, որ մարդ ու կնիկ պետության ու մարդկանց կյանքերի հաշվի բիզնես–նախագիծ իրականացրեցին։ Իսկ թե կհաջողվի՞ նրանց այդ ամենը մարսել ու թռնել, դեռ հայտնի չէ։ Մի բան է հայտնի՝ հայ ժողովուրդն արդեն աշխարհով մեկ խայտառակ է եղել, որ նման ղեկավար զույգ ունի, որին չի վռնդել պետության ղեկից նաև պատերազմում պարտվելուց հետո։

Եթե մի հրաշքով մեր պետությունը մնա, ապա ՀՀ քաղաքացիները մեծ ապաշխարանքի կարիք են ունենալու։ Սա խարան է բոլորիս վրա։ Ու որքան շուտ ազատվենք այս զույգից, այնքան կմեծանա փրկվելու հավանականությունն ու մեղքերը չեն ավելանա։