կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-14 18:00
Հասարակություն

Թաց ձյուն` ՀՀ որոշ մարզերում

Թաց ձյուն` ՀՀ որոշ մարզերում

Ապրիլի 15-ին հատկապես Լոռու, Տավուշի, Սյունիքի և Արցախի լեռնային և նախաալեռնային գոտիներում սպասվող տեղումները կլինեն թաց ձյան տեսքով:

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև և ամպրոպ, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը 14-15-ին կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա:

Երևանում՝

Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: