կարևոր
4270 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-30 16:42
Հասարակություն

Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների վարույթով մեղադրյալներ չկան

Եռաբլուրում կարմիր բերետավորների գործողությունների վարույթով մեղադրյալներ չկան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում սեպտեմբերի 21-ին կարմիր բերետավորների բերման ենթարկելու գործողությունների առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։

Քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ ՔՕ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից ծառայողական լիազորությունները չարաշահելը)։

Տեղեկացանք, որ վարույթով տուժողի կարգավիճակ են ստացել զոհված զինծառայողների ծնողները, իսկ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ առայժմ չկա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21֊ին զոհված զինծառայողների հարազատները բռնի ուժով հեռացվել էին «Եռաբլուրից»` իշխանական վերնախավի այցից առաջ։