|
Փոխարժեքներ
04 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Դիմադրության» շարժումը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք է անցկացնում։
Նշենք, որ առավոտից «Դիմադրության» շարժման մասնակիցները ենթ են անցկացնում Երեւանի փողոցներում: ԱԳՆ-ի մոտ ընդդիմադիր պատգամավորները ցանկացան հանդիպել նախարարների հետ, սակայն վերջիններս կամ տեղում չէին, կամ խուսափեցին նման հանդիպումից: Ընդդիմադիր պպատգամավորները, մասնավորապես, ցանկանում են հասկանալ, թե այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյան, հասարակական գործիչը ինչ դիրքորոշում ունի Արցախի հարցում: Արդյոք համաձայն է, որ Արցախը լինի Ադրբեջանի կազմում, թե ոչ:
Այնուհետև շարժման անդամները քայլերթ արեցին դեպի Ռադիոտուն, ԵՊՀ, ՀՊՏՀ։ Համլսարաններում դիմադրության շարժման անդամներին չհաջողվեց հանդիպել ռեկտորների հետ։ ԵՊՀ-ում ասել էին թե Հովհաննես Հովհաննիսյանը տեղում չի, թեպետ պատգամավորները ֆիքսել էին, որ ռեկտորը դուռը փակել է ներսից, իսկ ՀՊՏՀ-ում ռեկտորը հանդիպման է եղել։
Առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմանը։