կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-17 19:18
Քաղաքական

ՈւՂԻՂ. «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը՝ Ֆրանսիայի հրապարակում

Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաք-երթը Ֆրանսիայի հրապարակում։

Հիշեցնենք, որ մայիսի 2-ից վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով խաղաղ անհնազանդության ակցիաներ են սկսվել Երեւանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ, ավտոերթեր եւ իրազեկման ակցիաներ անցկացվում։

Այսօր վաղ առավոտից շարժման անդամները իրականացրել են անհնազանդության ակցիաներ՝ փակելով Երեւանի բազմաթիվ փողոցներ։ Բերման է ենթարկվել աննախադեպ թվով ցուցարար՝ 417 քաղաքացի։ Բերման էր ենթարկվել նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լեւոն Քոչարյանը։ Բերման է ենթարկվել, ապա ձերբակալվել ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդին Իգոր Խաչատուրովը։

Առաջարկում ենք հետևել Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։