|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Ֆինլանդիայում կոչ են արել չգնալ թուրքական հանգստավայրեր, բոյկոտել թուրքական խորովածանոցները, ինչպես նաև թուրքական արտադրության մեքենաները, քանի դեռ Թուրքիան չի համաձայնել երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։
Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավոր Միկկո Կարնան առաջարկել է բոյկոտել Թուրքիան և թուրքական ապրանքները այն պատճառով, որ Անկարան խոչընդոտում է երկրի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է Middle East Monitor-ը։
Միաժամանակ պատգամավորը մատնանշել է, որ, չնայած խորովածի բոյկոտին, քյաբաբները, որոնք պատրաստում են քրդերը, կարելի է և պետք է գնել։