կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-08 11:15
Առանց Կատեգորիա

ՀՐԱՊԱՐԱԿ. "Սապֆիրը"` 6-րդ վարչությունում

ՀՐԱՊԱՐԱԿ. "Սապֆիրը"` 6-րդ վարչությունում

Մեր տեղեկություններով` «Հին Էրիվան» համալիրը միակը չէ, որին «Յունիբանկը» դատի է տվել: Դատական հայց կա նաեւ Նոր Հաճնի «Սապֆիր» ԲԲԸ-ի դեմ: Խոսքը մոտ 700 հազար դոլարի մասին է: Ընկերությունը նույնպես բանկի վարկառուներից է եւ ինչ-ինչ պատճառներով հայտնվել է «սեւ ցուցակում»:

Նշենք, որ ձեռնարկությունը զբաղվում է բյուրեղների, մասնավորապես` սապֆիրի աճեցմամբ: «Սապֆիրը» խորհրդային տարիներից մնացած գիտատեխնիկական ձեռնարկություններից մեկն է, որ պահպանվել է: Արտադրանքն օգտագործվում է երկրի տնտեսության մեջ, նաեւ մեծ շուկա ունի դրսում: Ստեղծված քաշքշուկների պատճառով ընկերությունը, մեր տեղեկություններով, չի կարողացել կատարել գնորդների հետ պայմանագրային պարտականությունները: Մասնավորապես` արտասահմանյան ընկերություններից մեկը շահավետ` 20 մլն դոլարի  պայմանագիր կնքելու առաջարկ է արել, որը նշված դատական քաշքշուկի պատճառով չի կարողացել կնքել:

Ապա ընկերությունը հանվել է աճուրդի: Ֆիրմայի տնօրեն Բարեղամ Պետրոսյանը մեզ հետ հեռախոսազրույցում չցանկացավ որեւէ բան ասել, որովհետեւ այս օրերին բանակցություններ են ընթանում բանկի հետ: «Ուզում ենք պայմանավորվածություն ձեռք բերել, հասկանալ ինչ է կատարվել, եւ ինչու ենք պարտք»,- ասաց Բ. Պետրոսյանը` խոստանալով առաջիկայում մանրամասն պարզաբանումներ տալ:

Ի դեպ, այս ձեռնարկության մասով էլ է «Յունիբանկը» դիմել ոստիկանության 6-րդ վարչություն: