կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-13 15:31
Հասարակություն

Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի. Խաչիկ Գալստյանը՝ շարժման հաղթանակի մասին

Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի. Խաչիկ Գալստյանը՝ շարժման հաղթանակի մասին

Իշխանության գործողությունները հստակ քաղաքական ենթատեքստ ունեն, նպատակը մեկն է՝ ոստիկանական բռնաճնշումների միջոցով փորձել վախեցնել, կասեցնել «Դիմադրություն» շարժումը, համազգային այս զարթոնքը: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, Քննչական կոմիտեի շենքի մոտ լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության անդամ Խաչիկ Գալստյանը:

«Սա վերջին փրփուրներն են, որոնցից կախված է Նիկոլ Փաշինյանի վարչախումբը: Սա մարդկանց էլ ավելի է համոզում, որ իրենք ճիշտ ուղու վրա են, իրենց պայքարը ճիշտ է, հաստակամ են եւ ոստիկանական բեսպրեդելին մի օր պետք է վերջ տրվի, եւ մենք իսկապես ունենանք իրավական այն պետությունը, որի համար պայքարում ենք։ Միանշանակ, մենք տեսնում ենք, որ մարդիկ նոր թափով են միանում պայքարին, կարող են լինել 500-1000 հոգի, բայց կարող է ժամերի ընթացքում հարյուրհազարների վերածվել: Ես այդ ներուժը տեսնում եմ»,- ասաց նա:

Խաչիկ Գալստյանը կոչ արեց մարդկանց՝ միանալ պայքարին։ «Այս պայքարը անձնավորված չէ, սա յուրաքանչյուրիս պայքարն է: Մեզ հարկավոր է ընդամենը 100 հազար քաղաքացի, որոնք ընդամենը 100 հա տարածք են զբաղեցնելու: 100 հա տարածք զբաղեցնող ժողովուրդը կարողանալու է ազատագրել հարյուրհազարավոր հեկտարներ: Ես վստահ եմ, որ այս պայքարը հաջողելու է: Մենք մեր պատմության ընթացքում բազմաթիվ անգամ այսպիսի փոսերում հայտնվել ենք, բայց Աստված մեզ նրա  համար չի ստեղծել, որ Նիկոլի նման մի դեգեներատը ազգի վերջնական շիրմաքարը դնի: Այդպես չի լինելու»,- ասաց նա: