կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-07 15:25
Հասարակություն

Փաշինյանը ոստիկանական ողջ համակարգին մայիս ամսվա համար աշխատավարձի չափով պարգևավճար է խոստացել․ Alternativ.am

Փաշինյանը ոստիկանական ողջ համակարգին մայիս ամսվա համար աշխատավարձի չափով պարգևավճար է խոստացել․ Alternativ.am

Alternativ.am-ը գրում է․

«Արդեն մի քանի օր է, ինչ Հանրապետության տարածքում անհնազանդության ալիքը գնալով աճում է։ Ցուցարարները բավականին գրագետ ձևով են մղում փողոցային պայքարը, ինչը բավականին դժվարացնում է ուժային կառույցների աշխատանքը։

Տեղեկություններ կան, որ համակարգում բազմաթիվ են ոստիկանները, որոնք որևէ կերպ չեն ցանկանում ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ և չեն ցանկանում անհամարժեք գործողություններով վաստակել Հայրենիքի փրկության համար փողոց դուրս եկած քաղաքացիների ատելությանը։

Alternativ.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ոստիկաններին մայիս ամսվա համար խոստացել է աշխատավարձի չափով պարգևավճար։

Ողջ ոստիկանական համակարգին գնելով՝ Փաշինյանն ամեն կերպ ցանկանում է պահել իշխանությունն, ու այսկերպ նա հույս ունի, որ գումարի դիմաց ոստիկաններն այլևս տարակուսանքի մեջ չեն ընկնի ու կկատարեն ցանկացած հրաման։ «Սեփական արշինով» չափելու մոլուցքը ՀՀ իշխանությունների, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի պարագայում փոփոխության չի ենթարկվել, և ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նա համոզված է, որ ամեն հարց կարելի է լուծել գումարով։

Կտրվե՞ն ոստիկաններն ավելի կուշտ ստամոքս ունենալու և մի քանի ավել հագուստ գնելու գայթակղությանը, թե՝ ոչ, ժամանակը ցույց կտա»։