|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի իշխանությունները ձեւացնում են, թե բանակցություններ են վարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ղեկավարության հետ, եւ որ տարաձայնություններ չկան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի նորընտիր անդամ, Արցախի խորհրդարանի պատգամավոր Դավիթ Իշխանյանը։
Քաղաքական գործիչը նշեց, որ ապրիլի 14-ին Արցախի խորհրդարանի եւ արտախորհրդարանական ուժերի մակարդակով իրենք մեկ անգամ եւս հաստատել են բոլոր այն սկզբունքներն ու կետերը, որոնք ընդունելի են ղարաբաղյան կողմի համար։
«Մնացած ամեն ինչը, այն բոլոր կետերը, որոնք կսահմանեն կամ կընդունեն Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, մեզ համար բացառապես երկրորդական նշանակություն ունեն»,-նշեց պատգամավորը՝ կոչ անելով քաղաքական մշակույթ եւ կամք ունենալ ՝Ստեփանակերտ այցելելու եւ համապատասխան քննարկումներ անցկացնելու համար։
Աղբյուրը՝ NEWS.am