Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր առավոտյան Ապարանում ոստիկաններն աչքի են ընկել բացառիկ ագրեսիվությամբ: Գործելով ոչ միայն օրենքի, այլև բարոյականության սահմաններից դուրս, վերջիններս բերման են ենթարկել բողոքի խաղաղ ակցիա իրականացնելու ելած «Դիմադրություն» շարժման 7 մասնակցի, որոնց թվում՝ ՀՅԴ Արագածոտնի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, Ապրիլյանի և 44-օրյայի մասնակից Ռուսլան Բարսեղյանին:
Քաղաքացիները փակել են ճանապարհը շուրջ 20 րոպե, որից Ապարանի ոստիկանները ջղաձգվել են և հարձակվել քաղաքացիների վրա: Ոստիկանության ապօրինի և սադրիչ գործողությունները եղել են Փաշինյանի մարզային կամակատարների կողմից հրահանգավորված: Ոստիկանները գործել են ոչ թե օրենքի շրջանակներում, այլ մեկ անձի իշխանությունը ևս մի քանի օր երկարաձգելու մոլուցքից դրդված:
Հայտնենք նաև, որ ոստիկանության ապօրինի արարքների արդյունքում բերման ենթարկված քաղաքացիներից ոմանք ստացել են մարմնական վնասվածքներ: