կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 16:01
Քաղաքական

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է։ Տեղեկությունը հաստատել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։

Նշվում է, որ նրան մեղադրանք է առաջադրվել։

Հիշեցնենք, որ «Դիմադրություն» շարժման այսօրվա ակցիաների ժամանակ, 14:00-ի դրությամբ, բերման է ենթարկվել 244 անձ: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացել է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: Բերման ենթարկվածների թվում են եղել նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակության պատգամավորներ:

«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին ՀՀ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, եւ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան ազատությունից զրկելու համար: Պատճառը, սակայն, ոչ թե անհնազանդության ակցիաներին մասնակցելն է, այլ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները: Ոստիկանությունից Yerkir.am-ին ասացին, որ այս առնչությամբ տեղեկություններ կհաղորդեն ավելի ուշ:

Նշենք, որ Ոստիկանության բաժնում պատգամավոր Աննա Գրիգորյանի հորդորից հետո Գերասիմ Վարդանյանի ձեռնաշղթաները հանել են, իսկ մինչ այդ նա բաժնում եղել է ձեռնաշղթաներով: Սա հաղորդում է հանցագործության մասին։