|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր հյուրընկալել է Իրանի Իսլամական Հանրապետության ֆինանսների նախարար Էհսան Խանդուզիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԻԻՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի տեղակալը, Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ փոխդեսպանը:
ՀՀ ֆինանսների նախարարությունիղց հայտնում են, որ նախարար Խաչատրյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել Հայաստանում հյուրընկալվելու համար եւ անդրադարձ կատարել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերին:
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առեւտրաշրջանառության զարգացման, գործարար կապերի հաստատման, ինչպես նաեւ երկու երկրների առեւտրաշրջանառության ծավալների ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր:
Պարոն Խանդուզին իր խոսքում նշել է, որ հայ-իրանական տնտեսական հարաբերությունները մշտապես եղել են թափանցիկ եւ գտնվել են բարձր մակարդակի վրա, ինչն էլ իր հերթին նպաստել է համագործակցության շարունակականությանը եւ ընդլայնմանը:
Կողմերն ընդգծել են հայ-իրանական տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը եւ փոխգործակցության զարգացումը մի շարք ոլորտներում: