|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լաոն կարծես զարթնում է և փորձում տեր կանգնել Հայաստանին՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Դիմադրություն» շարժման Սարդարապատից Երևան քայլերթի մասնակիցներից մեկը։
«Կարծում եմ, մեծ թափ է հավաքելու այս շարժումը և մենք էլ մնացած մարզերից եկող մեր գաղափարակից ընկերների կոչին միացել ենք և մեր զարթոնքի խորհրդանիշ Սարդարապատից անում ենք մեր երթը, անցնելու ենք Արմավիրով, Մեծամորով, Էջմիածնով, այնուհետև մայիսի 1-ին միանալու ենք համազգային ընդվզման հանրահավաքին։ Համոզված եմ, որ ազատվելու ենք թրքասեր կառավարությունից, այս երկրում պետք է այլևս թրքահաճո թեզեր չլսվեն»,-ասաց երթի մասնակիցը։
Նշենք, որ Հայաստանի խորհրդանշական 4 կողմերից՝ Իջևանից, Տիգրանաշենից, այսօր արդեն՝ Սարդապատից ու Բաշ Ապարանից արժանապատիվ քաղաքացիները քայլերթերով շարժվում են Երևան, որպեսզի մայիսի 1-ին միանան համազգային հանրահավաքին։ Զուգահեռ Երևանում անցկացվում են ամենօրյա ապակենտրոն իրազեկման ակցիաներ։
Մանրամասն՝ տեսանյութում․