կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-26 19:22
Տնտեսական

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան

Ռուսաստանը դադարեցրել է գազի մատակարարումը Լեհաստան

Ռուսաստանը դադարեցրել է բնական գազի մատակարարումը Լեհաստան, հաղորդում է լեհական «Օնետ» պարբերականը: Խոսքը Յամալայի երկկողմ պայմանագրի շրջանակներում պարտավորությունների մասին է։

Ավելի վաղ՝ Լեհաստանի իշխանությունները պատժամիջոցներ էին սահմանել «Գազպրոմի» նկատմամբ։ Կառավարությունը որոշել է ինքնուրույն գործել եւ սահմանափակումներ է դրել՝ Եվրամիության պատժամիջոցներից անկախ։

Ընդ որում մասնագետները նշել են, որ նման քայլը չի ազդի Լեհաստանի տարածքով ռուսական գազի տարանցման հնարավորության վրա, քանի որ Վարշավան չի կարող սահմանափակումներ դնել տարանցման վրա՝ առանց ԵՄ այլ երկրների հետ համաձայնեցման: