Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաշինգտոնում գտնվող Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը, ապրիլի 23-ին, Հայ Երիտասարդաց Դաշնակցության հրավերով, մասնակցել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացին վերաբերող պանելային քննարկման և ելույթ ունեցել Վաշինգտոնի և շրջակա քաղաքների հայ համայնքի անդամների, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչների առջև։
Գ․ Ղուկասյանը իր ելույթում մասնավորապես անդրադարձել է Թուրքիայի հեռուն գնացող ռազմավարական նպատակներին, մասնակցությանը 44-օրյա պատերազմին և, առհասարակ այդ պետության թշնամական տրամադրվածությանը Հայաստանի ու հայության հանդեպ։ Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ներկա գործընթացին՝ բանախոսը շեշտել է, որ այն իր բնույթով թուրքական օրակարգ է, որը պարտադրվում է Հայաստանին և Հայաստանի իշխանությունները անկարող են պաշտպանել Հայաստանի շահն ու մեր ժողովրդի արժանապատվությունը։ Գևորգ Ղուկասյանը մտահոգություն է հայտնել, որ ՀՀ կառավարության ծրագրով իշխանություններն ըստ էության ընդունել են թուրքական նախապայմանները, իսկ թուրքական կողմի հավաստիացումներն առ այն, որ իրենք նախապայմաններ չունեն, ընդամենը նպատակ են հետապնդում մեղմել հայ ժողովրդի անհանգստությունները, իսկ իրական գործընթացը ընթանում է փակ դռների հետևում, առանց հանրային վերահսկողության։
Ելույթի տեսագրությունը՝ կից (անգլերենով):