կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 11:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր գործը պետք լինի հող հայրենին պաշտպանելը․ հոգևոր հովիվ

Մեր գործը պետք լինի հող հայրենին պաշտպանելը՝ ըստ Yerkir.am-ի ասաց հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանը, ով նույնպես միացել է արժանապատիվ քաղաքացիների երթին դեպի Երևան։

«Եկեղեցին դուրս է քաղաքական հարցերից, մեր գլխավոր նպատակը մեր ժողվորդի հոգևոր սպասավորությունն է, և որպես հայ ժողովրդի մի մաս՝ չենք ցանկանա գեթ մեկ սանտիմետր զիջում անել և կորցնել Արցախը։ Սա մեր ազգային պայքարն է, որին որպես եկեղեցական պետք է միշտ ներգրավված լինենք։ Բնական է, որ մեր գործը պետք լինի պաշտպանելը մեր հող հայրենին և տալը մեր ժողովրդին խաղաղություն»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր, որ առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ «Սիրելի հայրենակիցներ, մենք հայտարարել ենք, որ զանգն արդեն հնչել է, եկել է գործելու ժամանակը։ Առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։ Մի քանի օր անց մենք տարբեր ուղղություններով Երևան ժամանած մեր հայրենակիցներին կդիմավորենք մեր մայրաքաղաքի սրտում։ Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։

Մանրամասն՝ տեսանյութում․