կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-22 12:03
Քաղաքական

Ադրբեջանցիներն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չափագրում են Արցախի և ՀՀ տարածքները` Կոռնիձորի հատվածում. Ն. Հոխիկյան

Ադրբեջանցիներն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չափագրում  են Արցախի և ՀՀ տարածքները` Կոռնիձորի հատվածում. Ն. Հոխիկյան
Իմ թիկունքում կանգնած մարդկանցից մեկը ադրբեջանցի է, մեկը' ռուս խաղաղապահ, մյուս երկուսը Արցախի բնակիչներ են։
Դրսի փողերով թուրքական ընկերությունը ճանապարհ է կառուցում Արցախում' որպես այլընտրանք Քաշաթաղի (Լաչինի) ճանապարհին։ Ադրբեջանից եկած մասնագետները, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ չափագրում և հաշվարկ են անում ինչպես Արցախի, այնպես էլ ՀՀ տարածքում` Կոռնիձորի հատվածում, բայց ամբողջ ընթացքում ոչ մի հայ պաշտոնյա չի երևում մոտերքում։
Արցախցի գյուղացիների հետ ես ու ընկերս ենք դիմադրում թուրքերին, բացատրում ու պարտադրում, որ առանց Հայաստանի կամ Արցախի պաշտոնյաների իրավունք չունեն մտնել մեր կողմից վերահսկվող տարածք։ Լսում ենք պատասխան, որ ոչ ոք հայկական կողմին չի արգելել մասնակցել, բայց որ հայերն անպատասխանատու են հայկական պետության համար, իրենք մեղավոր չեն։
Ստիպված անցնում ենք կոշտ ձեւակերպումների։
Զգուշացնում եմ, որ առաջնագծում շարունակվում են թուրք-ադրբեջանական սադրանքները, խաղաղության մասին խոսք լինել չի կարող, և որ իրենք հույս չունենան, թե Արցախը երբևէ կարող է Ադրբեջանի կազմում լինել։
Նկատում եմ ռուս խաղաղապահների անթաքույց ոգեւորությունը։ Երևի չեն տեսել, որ պատերազմից հետո հայերն էլ կարող են արժանապատիվ խոսել թուրքի հետ։
Մենք հեռացանք այդ հատվածից, բայց վաղը, մյուս օրը նույն ադրբեջանցին ու թուրքը էլի կշարունակեն ՀՀ և Արցախի տարածքում անարգել չափագրում անել, ձեռքի հետ էլ տեղեկություններ հավաքել, գուցե ինչ-որ բան տեղադրել, իսկ հայ պաշտոնյաները շարունակում են իրենց աշխատասենյակներում փափուկ աթոռներին նստել, փորը, վիզն ու մյուս տեղերը հաստացնել' խոսելով հայրենասիրությունից ու նախկինների հանցանքներից։
Էդպես էլ մեծ-մեծ ստելով և ուրիշի հաշվին երևի ընտանիք են պահում ու երեխաներ ունենում։ Ես ձեր տղամարդ ասողի։
Լրագրող,փորձագետ
Նաիրի Հոխիկյան