|
Փոխարժեքներ
20 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
ՌԴ ԱԳՆ Հյուսիսային Ամերիկայի դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Կոշելևը հայտարարել է, որ Մոսկվան իրավունք ունի օրինական թիրախ դիտարկելու ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի զենքի փոխադրումները Ուկրաինա:
Նա նշել է, որ ամերիկյան կողմի հայտարարությունները Ուկրաինայի զինված ուժերի համար զենքի և ռազմական տեխնիկայի զանգվածային մատակարարումների շարունակման մասին աճող մտահոգություն են առաջացնում։
«Հաշվարկը պարզ է՝ դանդաղեցնել մեր հատուկ գործողությունը, առավելագույն վնաս հասցնել Ռուսաստանի զինված ուժերին»,- Կոշելևի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Ուկրաինային 800 միլիոն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի։ Նրա խոսքով՝ միջոցները կուղղվեն Կիևի՝ երկրի արևելքում կռվելու կարողությունների ամրապնդմանը։