|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամիկոն Ասլանյանը 12 օր է՝ կալանավորված է, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում է: Քննիչի որոշմամբ, դեկտեմբերի 21-ից արգելվել են նրա հետ տեսակցությունները: Նրա մոտ այժմ ելումուտ ունեն միայն պաշտպանները, անգամ ԱԺ պատգամավորները չեն կարող այցելել:
Դեկտեմբերի 21-ին նրան էին այցելել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը, ավելի վաղ` Արթուր Վանեցյանը: Թե ինչ հիմքով են արգելվել տեսակցությունները, նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը փոխանցեց, որ հիմք չկա, հավանաբար՝ կատարում են Փաշինյանի հրահանգը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում