|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Ստեփանակերտում սպանված ավագ տեսուչ Ժիրայր Ենգիբարյանն Արցախի նախագահի հրամանագրով հետմահու «Արիության մեդալով» է պարգևատրվել։ Ենգիբարյանը սպանվել էր ապրիլի 16-ին՝ ճանապարհային ոստիկանության հենակետ ներխուժած քաղաքացու կողմից արձակված կրակոցներից։
ԱՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի և համակարգի ծառայողների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ոստիկանի հիշատակին։
Ժիրայր Ենգիբարյանը 38 տարեկան էր, երկու երեխաների հայր։ Նա ոստիկանական համակարգում էր 2009 թվականից։ Նշվում է, որ ծառայության ամբողջ ընթացքում գերազանցությամբ է կատարել իրեն վերապահված պարտականություններն ու խնդիրները, ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
2020 թվականի նոյեմբերի 27-ին նշանակվել է ոստիկանության ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ավագ տեսուչ:
Ծառայության ողջ ընթացքում արժանացել է պետական ու գերատեսչական մի շարք խրախուսանքների և մեդալների: