Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.25 |
EUR | ⚊ | € 410.42 |
RUB | ⚊ | ₽ 3.9 |
GBP | ⚊ | £ 491.99 |
GEL | ⚊ | ₾ 142.19 |
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովում քննարկվում է ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Ծովինար Վարդանյանի հեղինակած՝ «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքներում և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Փոփոխություններ կատարելու ահրաժեշտությունը, ըստ հեղինակների, պայմանավորված է նրանով, որ հասարակության մի զգալի զանգված, անկախ սոցիալական կարգավիճակից, սկսել է օգտվել շահումով խաղերից, որոնց մեջ մեծ չափաբաժին ունեն համացանցի միջոցով իրականացվող շահումով խաղերը, ինչի հետ կապված, հատկապես, սոցիալական խավերի մոտ սոցիալական խնդիրներն ավելի են սրվում:
Մասնավորապես, ըստ հիմնավորման, եթե 2018թ. խաղացողների կողմից գնվել է 333 մլրդ դրամի միավոր խաղ, ապա 2019 թ. այդ գումարը ավելացել է ավելի քան 3.3 անգամ՝ հասնելով 1.115 մլրդ դրամի, իսկ 2020թ. միայն առաջին 10 ամիսներին աjս թիվը արդեն հասել էր 1.548 մլրդ դրամի: Ըստ որոշ գնահատականների՝ 2021թ.-ին այս թիվը գերազանցել է 2 տրիլիոն դրամը: Ավելացել է նաեւ խաղացողների թիվը, 2018-ից 2020թ, բարձրանալով գրեթե 2.5 անգամ՝ 18093-ից հասնելով 44082-ի: Այսինքն՝ 2020թ-ին, 2018թ-ի համեմատ, կազմակերպիչների կողմից գեներացված գումարները առնվազն հնգապատկվել են՝ կազմելով ՀՆԱ -ի շուրջ 32%-ը: Այսօր արդեն այս ցուցանիշը ավելի է մեծացել եւ մեր գնահատմամբ տնտեսական եւ ընդհուպ մինչեւ անվտանգության խնդիրներ է պարունակում: Ընդ որում, նախագծի հեղինակների գնահատմամբ, կանխիկով՝ առանց որևէ սահմանապակման և վերահսկողության ըստ էության անսահմանափակ խաղադրույքներ անելու հնարավորությունը խթան է հանդիսանում անձանց նման վարքագցի և հանգեցնում նման շեշտակի աճի:
«Շահումով խաղերի հանրային օգուտը շատ ավելի քիչ է, քան այն հանրային վնասը, որը հասցվում է ՝ հատկապես սոցիալական ոչ ապահով խավին: Բացառապես անկանխիկ խաղադրույքների իրականացումը կապահովի մի շատ կարեւոր խնդրի լուծում՝ կբարձացնի թափանցիկությունը եւ այդ պարագայում հնարավոր կլինի, որ պետութունը այլ գործիքներով եւս հետեւի ոլորտում խաղացողների վարքագծին, ոլորտի իրական շրջանառությանը: Կլուծվի մի շատ կարեւոր խնդիր. պետության եւ հասարակության առջեւ ֆինանսական պարտավորություններ ունեցող, դրանք կատարել չկարողացող, սոցիալական ծանր վիճակում գտնվող ՀՀ քաղաքացիների՝ շահումով խաղերին մասնակցելը, էապես կնվազի, քանի որ կանխիկով եւ «պարտքով» խաղալը էապես բարդանալու է: Կարեւոր ենք համարում նաեւ օրենքի ուժի մեջ մտնելուց 6 ամիս հետո ուժի մեջ մտնող կարգավորումը, որը արգելում է էլեկտրոնային դրամապանակների միջոցով խաղադրույքներ անելը կամ բուքմեյքերական հաշիվներ լուծելը, ինչը հնարավորություն կտա բացահայտել խաղադրույքների կատարման ամբողջական շղթան, եւ հետագայում առավել ճշգրիտ եւ հասցեական խաղամոլության դեմ պայքարի քաղաքականություն իրականացնել»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
Նիստին առաջարկում ենք հետևել ուղիղ հեռարձակմամբ։