կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-01 15:02
Աշխարհ

Ռուսաստանը «սև ցուցակում» է ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

Ռուսաստանը «սև ցուցակում» է ներառել ԵՄ բարձրագույն ղեկավարությանը

Ռուսաստանը Եվրամիության բարձրագույն ղեկավարության համար երկիր մուտքի արգելք է սահմանել՝ ի պատասխան պատժամիջոցների։ Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Ի պատասխան Եվրամիության զանգվածային միակողմանի պատժամիջոցների՝ ռուսական կողմը զգալիորեն ընդլայնել է ԵՄ անդամ երկրների և եվրոպական կառույցների ներկայացուցիչների ցուցակը, որոնց մուտքն արգելված է մեր երկրի տարածք»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Զեկույցի համաձայն՝ սահմանափակումները վերաբերում են մի շարք եվրահանձնակատարների և ԵՄ ռազմական կառույցների ղեկավարների, ինչպես նաև «Եվրախորհրդարանի անդամների ճնշող մեծամասնությանը, որոնք քարոզում են հակառուսական քաղաքականություն»։

«Ռուսական «սև ցուցակը» ներառում է նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԵՄ անդամ որոշ երկրների կառավարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների, ինչպես նաև հասարակական գործիչների և լրատվամիջոցների աշխատակիցների, որոնք անձամբ պատասխանատու են հակառուսական անօրինական պատժամիջոցների խթանման, ռուսատյաց տրամադրությունների հրահրման համար, որոնք ոտնահարում են ռուսալեզու բնակչության իրավունքները և ազատությունները»,- հավելել է ԱԳՆ-ն։

ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան  այս քայլը փոխանցվել է Մոսկվայում ԵՄ պատվիրակությանը։ ԱԳՆ-ն զգուշացրել է, որ ԵՄ-ի և նրա անդամ երկրների թշնամական գործողություններին անխուսափելիորեն կհետևեն կոշտ պատասխաններ։