|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ, քննարկվել են Ստամբուլում Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները, հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Քննարկվել է Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում ուկրաինական եւ ռուսական բանակցային պատվիրակությունների հանդիպումը նշանակալի ազդակ է հաղորդել պատերազմի դադարեցման եւ խաղաղության հաստատման իրականացվող գործընթացին», - ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Էրդողանը հայտարարել է, որ կարևոր է համարում որոշ ազդակներ հաղորդելը Ստամբուլում բանակցություններից հետո լարվածության թուլացման համար, և կրկնել է իր առաջարկը՝ անցկացնել Զելենսկու հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թուրքիայում։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին նաեւ շնորհակալություն է հայտնել նախագահ Էրդողանին՝ Ստամբուլում ուկրաինական եւ ռուսական պատվիրակությունների հանդիպման համար», - նշվում է հաղորդագրության մեջ: