Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս 21 օր առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները պահանջեցին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ գումարել։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ Ալեն Սիմոնյանի արձագանքը։ ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Ալեն Սիմոնյանը ղեկավարեց ՀՀ ԱԺ 11 հոգանոց պատվիրակությունը և մեկնեցին Ինդոնեզիա՝ Բալի կղզի՝ մասնակցելու Միջխորհրդրանական միության 144-րդ վեհաժողովին։ Ձեզ մոտ կարող է հարց առաջանալ՝ միգուցե ԱԺ նախագահը և հանձնաժողովի նախագահը մեկնել են, որպեսզի օգտագործեն Բալիի ամբիոնը և առաջ մղեն Արցախի հարցը, բայց թեման լրիվ այլ էր՝ կլիմայի փոփոխությունը: Ճիշտ են ասում․ «Ամեն մեկն ունի իր առաջնահերթությունները»։ Ազգային Ժողովի նախագահի և, համատեղության կարգով Հայաստանի Ազգային Ժողովի և Արցախի Ազգային Ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահի նախընտրությունները և առաջնահերթությունները լրիվ այլ են և որևէ կերպ չեն առնչվում Արցախին ու արցախահայությանը»,- ասաց պատգամավորը։