կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-21 18:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սենց որ գնանք՝ կհասնենք Կարմիր բլուրի սեպագիր արձանագրություններին․ Արթուր Խաչատրյանը՝ արտգործնախարարին

Ամեն ինչ նախկինների արածով պատճառաբանելով սենց որ գնանք՝ կհասնենք Կարմիր բլուրի սեպագիր արձանագրություններին՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Նա հիշեցրեց, որ իշխող թիմի նախընտրական ծրագրում կար նաև Արցախի դեօկուպացիայի խնդիրը․ արդյո՞ք բանակցություներում այդ հարցը քննարկվում է։

Արթուր Խաչատրյանը նշեց, որ կառավարության ծրագրում կար ԵԱՀԿ Մինսկի խմբի  աշխատանքների վերականգնման հարցը և չկար որևէ խոսք ՄԽ առաքելության անդամների փոփոխության կամ խաղաղության պայմանագրի մասին։

Նա հետաքրքրվեց՝ արդյոք ընդունո՞ւմ են, որ Արցախի վերաբերյալ ևս կիրառելի է Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Կոսովայի հարցով, որտեղ ասվում է, որ անկախության միակողմանի հռչակումներն ընդունելի են։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ խաղաղության պայմանագրի մասին պետք չէ խոսել հեգնական, քանի որ քաղաքական կարգավորումը պետք է ամրագրվի որևէ պայմանագրով։ Իսկ սահմանազատումը որևէ կերպ չի վերաբերելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին․ դա ԼՂ հայության իրավունքների հարցն է։

Մանրամասն՝ տեսանյութում․