|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սյունիքի մարզում ադրբեջանական զինվորականների նոր առաջխաղացման մասին տեղեկությունների, դրանց վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարության «պարզաբանումների» և Կապանի համայնքի ղեկավարի հավելյալ տեղեկատվության համադրությունից ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանի բանավոր հանձնարարություններով Հայաստանի իշխանությունները նոր տարածքներ են հանձնում Ադրբեջանին։ Այս մասին գրում է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Վաղարշակ Հարությունյանի պարագայում այդ հանձնարարությունները կատարելու դիմաց նա Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպան։ Այդ նախադեպը, հավանաբար, ոգևորել է Սուրեն Պապիկյանին՝ բանավոր հանձնարարություններով թշնամուն տարածքներ զիջելու դիմաց մեկ այլ երկրում դեսպան նշանակելու խոստումնալից հեռանկարից օգտվելու համար։
Կամ նա կարող է նշանակվել Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ կատարելու հայրենիքը թշնամուն հանձնելու Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարությունները»,- գրել է Ղազարյանը։