|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ստանձնել է Էրբիլին ուղղված հրթիռային հարվածի պատասխանատվությունը, որի նպատակը եղել է Իրաքում իսրայելական օբյեկտները: Հայտարարությունը մեջբերել Է իրանական «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։
«Անցյալ գիշեր սիոնիստների դավադրությունների ռազմավարական կենտրոնը ենթարկվել է ԻՀՊԿ-ի կողմից հրթիռակոծմանը», - ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ հարվածը հասցվել է «Իսրայելի վերջին հանցագործություններից հետո»:
«Մենք եւս մեկ անգամ նախազգուշացնում ենք հանցավոր սիոնիստական ռեժիմին, որ թշնամական գործողությունների կրկնությունն ուղեկցվելու է կոշտ, վճռական եւ կործանարար պատասխանով», - հայտարարում է կառույցը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերը Իրաքի Էրբիլը հրթիռակոծվել է ԱՄՆ գլխավոր հյուպատոսության շրջանում։