Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը, որի նպատակը, ըստ թուրքական պաշտոնական տեսակետի, Սիրիայի հյուսիսային շրջանները «ահաբեկիկչներից» (ԻՊ-ի զինյալներից և Թուրքիայում ահաբեկիչ համարվող «Ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի»` YPG-ի զինյալներից) ազատումն է, որտեղ, թուրքական սահմանից դեպի Սիրիա 30-40 կմ խորությամբ անվտանգության գոտու ստեղծումով, պետք է վերաբնակեցվեն Թուրքիայում գտնվող 3 մլն սիրիացի փախստականները:
Մարդու իրավունքների սիրիական դիտարանը (SOHR), որը գործում է Մեծ Բրիտանիայում, չորեքշաբթի հայտնել է, որ գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 71 քաղաքացիական անձ: Այնուամենայնիվ, քրդական առողջապահական կազմակերպությունները հաղորդում են 218 քաղաքացիական անձանց զոհվելու մասին. հաղորդում է բրիտանական BBC-ն:
SOHR-ի համաձայն՝ Սիրիայի ժողովրդական ուժերի՝ 185, պրոթուրքական զինյալների՝ 164, և Թուրքիայի 9 զինվոր է մահացել հոկտեմբերի 9-ից ի վեր:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ավելի վտանգավոր է, քան «Իսլամական պետություն»-ը:
Նշենք, որ թուրքական զինուժը սկսել է կիրառել արգելված զենքեր, որոնք պարունակում են քիմիական նյութեր: