|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Որևիցե մեկը չի խորշում աշխատելուց, և հրատապության խնդիրները Հայաստանում պետք է որոշվեն՝ առաջնահերթություններից ելնելով․ ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը քննարկում է «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։
«Տիկին փոխնախարարը պետք է արձանագրի, որ կարևոր օրենքները, որոնք ետք է ներկայացվեն ԱԺ, պետք է պլանավորվեն և ժամանակին ներկայացվեն, որպեսզի նման իրավիճակ չունենանք: Հրատապությունը ոչ թե այս օրենքի մեջ փոփոխություն կատարելն է, այլ հակածխախոտային ռազմավարությունը: Եթե մենք ծխախոտի դեմ պայքարի ռազմավարություն ունենք, մտածում ենք մեր երեխաների առողջության մասին, ապա ամեն օր պետք է խոսվի դրա մասին»,- ասաց պատգամավորը: