կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-05 09:23
Առանց Կատեգորիա

Նոր Նորքի թաղապետը կփոխվի. թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավորի որդին է. «Ժողովուրդ»

Նոր Նորքի թաղապետը կփոխվի. թեկնածուներից մեկը ՔՊ-ական պատգամավորի որդին է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում քաղաքապետարանի աշխատակազմում փոփոխություններ կլինեն։ Այս պահին հնարավոր փոփոխությունները քննարկվում են, սակայն վերջնական որոշում կկայացվի այն բանից հետո, երբ Երևանի քաղաքապետարան կայցելի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը փաստացի քաղաքապետն է: Այս պահին հստակ է, որ աշխատանքից ազատվելու են վարչական շրջանների մի քանի ղեկավարներ, իսկ նրանց փոխարեն այդ պաշտոններին կնշանակվեն քաղաքապետարանի աշխատակիցներ եւ հակառակը։ Մեր տեղեկություններով՝ Արաբկիր վարչական շրջանի ներկայիս ղեկավար Արամ Դանիելյանը կնշանակվի ԳԱՍԿ-ի պետ: Կփոխվի նաեւ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Սուրեն Ղամբարյանը:

Այս պաշտոնի համար երկու անուն է շրջանառվում. ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդին` Հովսեփ Աղազարյանը, որն այժմ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է, եւ Նոր Նորք բնակիչ Գուրգեն Պողոսյանը, որը նախկինում սատարել է ՀՀԿ-ին, վերջին ընտրություններում աշխատել է ՔՊ-ի համար։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Հովսեփ Աղազարյանը նշեց, թե նման առաջարկ չի ստացել եւ շարունակում է զբաղեցնել փոխթաղապետի պաշտոնը։ Նշենք, որ նրա թեկնածության մասով կուսակցության ներսում թեժ քննարկումներ են, եւ այնքան էլ կողմ չեն այդ նշանակմանը։ Այլ փոփոխություններ եւս կլինեն»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում