կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 16:29
Աշխարհ

Նոր «Բայրաքթար»-ներն արդեն Ուկրաինայում են. Ռեզնիկով

Նոր «Բայրաքթար»-ներն արդեն Ուկրաինայում են. Ռեզնիկով

Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է, որ թուրքական «Բայրաքթար» անօդաչու սարքերի նոր խմբաքանակն արդեն Ուկրաինայում է, դրանք մարտական հերթապահություն են իրականացնում։

Նախարարի խոսքով՝ օգնության ծավալն ու այդ օգնությունը տրամադրող երկրների թիվը գնալով ավելանում է։ «Նույնիսկ նրանք, ովքեր դա անհնարին էին համարում, միանում են»,- հավելել է նա։

Ռեզնիկովը նշել է նաև, որ կլինեն ավելի շատ Stinger և Javelin հակատանկային հրթիռներ։